Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Հրանուշ ԽԱՌԱՏՅԱՆ. Դեկտեմբերի 30-ին երկու ցանկություն ենք կախում «քաղաքացիական տոնածառից»

Հրանուշ ԽԱՌԱՏՅԱՆ. Դեկտեմբերի 30-ին երկու ցանկություն ենք կախում «քաղաքացիական տոնածառից»
08.12.2013 | 12:33

Սիրելի բարեկամներ, Ամանորի առիթով մի առաջարկ ունեմ, եկեք քննարկենք: Գաղափարն առաջացել է Կիևի «մայդանի» տոնածառից: Առաջարկում եմ դիմենք քաղաքապետարան և խնդրենք տեղ հատկացնեն, այսպես կոչված, «քաղաքացիական տոնածառի» համար: Տեղի հարցը նույնպես քննարկելիք է: Գաղափարը կայանում է հետևյալում. «Քաղաքացիական տոնածառը» կարող է իրենից ներկայացնել մետաղական կամ որևէ ավելի թեթև նյութից աստիճանաբար փոքրացող բրգաձև կառույց, լիովին դատարկ, մերկ: Դեկտեմբերի 30-ին բոլոր քաղաքացիները, ովքեր կուզենան, մոտենում են այդ «քաղաքացիական տոնածառին» և երկու «ցանկություն» են կախում դրանից: Ցանկություններից մեկը լինում է՝ ինչից կուզենար ազատվել անցնող տարու հետ, մյուսը՝ ինչ կցանկանար սկսվող տարուց: «Ցանկությունները» կարող են պարզապես գրված լինել A4 ֆորմատի թղթի վրա, կավի վրա, փայտի վրա, ասեղնագործվել կտորի վրա, փորագրվել, դնել պլաստմասայե շշի մեջ կամ տեղադրվել որևէ ավելի հարմար զետեղարանում՝ զանգակ, գնդակ, կլոր կամ երկրաչափական որևէ ձևի մեջ... մի խոսքով՝ ընտրության մեծ ազատություն: Մասնակիցներն իրենց «ցանկությունները» կարող են ամրացնել ամրակներով, կեռիկներով, լարով, թելով: Անշուշտ ցանկալի է, որ մասնակիցները նաև որևէ գեղագիտական ձև ընտրեն՝ գրեն գունավոր, ասեղնագործեն, նկարեն: Ամանորից հետո բոլոր «ցանկությունները» կհավաքվեն և կուսումնասիրվեն: Արդյունքները կներկայացվեն հետաքրքրվող հանրությանը: Ի՞նչ կասեք:

Դիտվել է՝ 1635

Մեկնաբանություններ